Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
-0.9 C
Yerevan

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտն ուղղված է գույքի դեմ, ոչ թե՝ անձի. ԱՆ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի եւ կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու եւ այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարեւոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու եւ նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետեւանքներ եւ քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ եւ ոչ թե՝ անձի:

Արդարադատության նախարարությունը նաեւ ասում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած մի շարք միջազգային կոնվենցիաներից.

1.ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» 2003 թվականի կոնվենցիա (վավերացված 2003 թվականին):

2.«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 2005 թվականի կոնվենցիա (վավերացված 2008 թվականին) եւ այլն:

3.Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 40 հանձնարարականներ:

Նշվում է նաեւ, որ ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը բխում է նաեւ Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունն ընդգծող հետեւյալ հանձնարարականներից՝ Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականի ՀՀ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման եւ 2016 թվականի Վարշավայի կոնվենցիային համապատասխանության գնահատման, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության հաշվետվություններով:

Ըստ Արդարադատության նախարարության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառվում է մայրցամաքային եւ ընդհանուր իրավունքի առաջադեմ պետություններում (ընդ որում, իրավական համակարգերը մեկը մյուսից փոխառում են որոշակի կարգավորումներ): Ինստիտուտը, տարբեր շրջանակներով կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ավստրալիայում Բուլղարիայում, Իռլանդիայում, Թայլանդում, Վրաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում

ՀՀ Արդարադատության նախարարություն

 

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img