Կիրակի, 16 Փետրվարի, 2025
-5.9 C
Yerevan

Ապօրինի գաղտնալսումը նորություն չէ Հայաստանում. ինչ հրաման է տվել Հունան Պողոսյանը 2015-ին

Վերջերս ցանցում տարածվեց տեսանյութ, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը՝ գաղտնի ձայնագրված։ Նրանք զրուցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին:

Ապօրինի գաղտնալսումն ու ձայնագրումը նորություն չէ Հայաստանում։ 3 տարի առաջ նախկին ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի միջնորդության շնորհիվ ոստիկանները ներխուժել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի տուն, տեսաձայնագրություն կատարել, ապա գաղտնի ձայնագրել են Պողոսյանին բացօթյա սրճարանում։

Քաղաքացու տանը ձայնագրելու օպերացիան կոչվում է «ներքին դիտում»։ Այն կիրառվում է, եթե միայն քաղաքացին ճանաչված է որպես կասկածյալ, այն էլ՝ յուրահատուկ դեպքերում։ «Ներքին դիտումը» ոչ հաճախ կիրառվող միջոց է, ոստիկանությունն այդ քայլին է  գնում այն դեպքում, երբ գործի համար կարևոր փաստեր պետք է ձեռք բերի, այնպիսի փաստեր, որոնք այլ եղանակով հնարավոր չէ ձեռք բերել։

Երբ ներխուժել են Մարինա Պողոսյանի անձնական տարածք, նա գործով կասկածյալ չի եղել, ավելին, անգամ ցուցմունք տված չի եղել։ Նրա տուն ներխուժել են Հունան Պողոսյանի միջնորդության մեջ գրված հետևյալ նախադասության շնորհիվ․ «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»։ Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրի այն հանգամանքին, որ Մարինա Պողոսյանը դեռ անգամ չէր հարցաքննվել, երբ գրվել է այս միջնորդությունը։

Պատկերը ճշգրիտ հասկանալու համար պետք է շեշտել, որ քաղաքացին, ում տանը գաղտնի տեսաձայնագրել է ոստիկանությունը, մասնագիտությամբ իրավապաշտպան է և կարող էր տիրապետել իրավապահ մարմինների համար հետաքրքիր ինֆորմացիայի։ Ըստ այդմ, բոլոր փաստերը հարմարեցվել և կեղծվել են դատախազության և ոստիկանության հետաքրքրասիրությունը բավարարելու համար։

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img