Երեկ, «Բաց TV»-ի եթերում տրված իմ հարցազրույցից հետո, վերաբերվող ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների կասկածահարույց երաշխավորություններին սկսվել են նախապես իմ կողմից ակնկալվող մեկնաբանությունները և կեղծ հայտարարությունները:
Ճիշտն ասած գնահատում եմ իմ և այլ անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների գաղտնիությունը, սակայն ելնելով Ստեփան Մարտիրոսյանի համար երշխավորություն տված որոշ պատգամավորների իրենց կասկածահարույց արարքը սվաղելու
Ինչ վերաբերվում է տիկին Մակունցի հայտարարությանը կոռոնավիրուսով պայմանավորված խմբակցության անտեղյակության վերաբերյալ, ապա եթե ոչ ծիծաղելի, գոնե նման հայտարարությունը վտանգավոր է, քանի որ չի բացառում, որ նման անտեղյակության պայմաններում հնարավոր է, որ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները երաշխավորություն կամ բնութագիր տրամադրեին ասենք Քոչարյանի վերաբերյալ:
Հ.Գ. Եթե ասածներս կասկած են հարուցում որևէ մեկի մոտ, սիրով կտրամադրեմ թե Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ դատավճիռը, թե վերջինիս վերաբերյալ «ներման ակտը», որը նշանակում է, որ վերջինս իր մեղքը մանկապղծության առումով լիովին ընդունել է, թե երրորդ պատգամավորի հետ հեռախոսային խոսակցության վերծանումը:
Անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից:
Հարգանքով՝ Մ.Պողոսյան