Անմեղսունակ իշխանությունները ժամանակ են շահում ամբոխի ծափերի հաշվին

Երբ հանրությունն այլեւս չի հավատում որեւէ պաշտոնական լուրի, իսկ դա ոչ թե հանրության, այլ այսօրվա ապիկար իշխանության մեղքով է։

Երեկ Սոթքը, այսօր արդեն չգիտենք, թե թշնամին որտեղ է հայտնվելու։ Ու այն պարզաբանումները, հերքման տեսքով, որ հայտնեց ՊՆ-ն, ոչ մի կերպ չհամոզեց հանրությանը։ Իշխանությունը կոլապսի մեջ է, եւ այդ ֆոնին, երբ նայում ենք երկրում ծանրացած հազար ու մի խնդրին, իսկ խորհրդարանական երկրում խորհրդարանում` պղտոր ջրերում ձուկ բռնողները պարզապես չեն տիրապետում իրավիճակին` արխային, ինչպես միշտ, դրա համար էլ հիմա արդարացնում են իրենց վարչապետին, թե վարչապետը հող չի տվել, այլ տարածքները կորսվել են.. Վարչապետը, օրեր առաջ հանդիպել էր զինվոր կորցրած ծնողներին, որոնց երեխաները չկան։ Ծնողները չգիտեն իրենց տղաները ողջ են, թե… բայց վարչապետը նրանց ասում է, որ նա նրանցից մեկն է, որ կիսում է օրվա ցավը։ Վարչապետի այդ «համարձակ» հայտարարությունը ընկալվեց ինքնանպատակ, որովհետեւ վարչապետը չի կարող նրանցից մեկը լինել, որովհետեւ չի կարող պատկերացնել հիսուն օր որդուց տեղեկություն չունեցող ծնողները ինչ են ապրում։ Ու այսքանից հետո դեռ շարունակում է իշխանությունը ստվերով կերակրել հանրությանը, եւ մինչեւ այսօր դեռ որեւէ աշխատանք չի ձեռնարկվել, հասկանալու համար, թե այդքան «սրտացավ» վարչապետը քանի զոհված զինվորի ընտանիք գնաց, տեղում հասկանալու համար, թե ինչի խնդիր ունեն այդ մարդիկ, քանի հաշմանդամ դարձած զինվորի այցելեց, հիվանդանոցներում ինչ վիճակ է, փոխարենը ստեր, ստեր, որոնք մինչեւ այսօր արդարացվում են ու թարսի պես հանությունը չի հավատում իրենց արդարացումները։ Համացանցում տարածվեց, որ փոխվարչապետ Ավինյանը, ֆինանսների նախարարությունը իրենց աշխատակիցներին պարգեւավճարներ են բաժանել պատերազմի օրերին։ Իսկ Սփյուռքը ջանք էր գործադրում, որ պատերազմի օրերին փող հասցներ, որ երկրում հաղթանակ տոնենք։ Եվ այս անբարոյականները շարունակում են արդարացնել պարգեւավճարը, այն դեպքում, որ պատերազմի ընթացքում միմիայն բժիշկները պետք է պարգեւավճար ստանային, որովհետեւ զօր ու գիշեր այդ մարդիկ էին կայքեր փրկում, իսկ խորհրդարանականները կոնոպկա էին շոյում։ Ամեն օր ականատեսն ենք, թե ինչ է կատարվում թշնամուն հանձնած մեր տարածքների հետ։ Թե ինչպես են մեր սրբավայրերն ու մարդկանց հարազատների շիրիմները պղծում, իսկ իշխանությունները գոնե ամեն օր մի սփոփանքի, մի զղջման, մի հույսի ու հավատի խոսք ասի, հակառակն է գործում։ Բերձորից բնակչությանը տարհանում են, քաղաքը թուրքերին են հանձնելու, թե ոչ: Այն դեպքում, երբ այդ խայտառակ եւ նվաստացուցիչ թղթում Բերձորը մնում է հայկական կողմին: Սա դավաճա՞ն է, թե ոչ: Նազարյան Լենան ասում էր` կորսված տարածքներ, իսկ ինչպես է բացատրում Բերձորի բնակչությանը տարհանելը: Գուցե գաղտնի պայմանագիր ունեք կամ աչքերը փակ է ստորագրել ռուսների ու թուրքերի հետ, ու մենք տեղյակ չենք շատ բաներից։ Տեղյակ չենք միանշանակ, որովհետեւ երեկվա Սոթքում տեղի ունեցածից հետո պարզ էր, որ հանրությունը օր-օրի մի նոր աղետի առաջ է կանգնում։ Տեղից էլ այս օրերին մարդկանց սիրտը չի դիմանում։ Մի բուռ դարձած, սրտի կաթվածով, մարդիկ մեռնում են Հայստանում։

Մենք այս պահին ոչնչով չպետք է զբաղվենք։ Միմիայն գերիների եւ անհետ կորածների հարցերից բացի եւ ուրիշ ոչինչ։ Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, կառավարության անդամ, թո՛ղ դուրս գան իրենց տաքուկ անկյուններից, ու այն թիկնապահներով, որ շրջափակվել են, որ չգիտեմ իրենք ինչից են վախենում այսքան զոհերի ու հաշմված երեխաների ֆոնին, չգիտեմ, թո՛ղ գնան գերիների ու անհետ կորած երեխաներին գտնեն ու բերեն հիսուն օրից ավել վշտի մեջ տանջվող ծնողներին տան։ Դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք ընդհանրապես խոսելու, ճամարտակելու, արդարանալու, ա՛յ անփառունակ մեծամիտներ։ Դուք հիմա պետք է թաքուն գործ անեիք, ու գոնե գործով զղջայիք, ձեր անմեղսունակությունը…. Դրել քննարկում եք, թե որ նախարարն է լավը, որին կարելի է հանել, որին կարելի է նշանակել, ու նոր ծեծված թեմաներ բերել արենա։ Չկա այլեւս նման բան։ Ամբոխը այլեւս թելադրող կողմ չպետք է լինի։ Ամբոխը արժանի է այս բարոյալքված իշխանություններին, բայց այն մի ավտոբուս մնացած ու հոգեբանորեն ճնշված մարդիկ դուրս կգան, կհաղթահարեն, ու թույլ չպետք է տան, որ այլեւս ամբարտավան, անմեղսունակ իշխանությունները ժամանակ շահեն ամբոխի ծափերի հաշվին։ Հետո, հետո կհիշեցնենք ձե՛ր տգիտության ու մեծաբերան տեքստերի էջերը.. հիմա անցեք գործի։

Հեղինակ՝ Ա.Հայրապետյան

 

 52 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: