Երեքշաբթի, 21 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Անկոչ հյուրը դատարանում․ դատարանում անօրինական դատալե՞քս են բացել

Ի՞նչ կարելի է մտածել, երբ նույն գործով երկրորդ անգամ դատարան ես գալիս և դատախազի կողքին նստած տեսնում գործի հետ առնչություն չունեցող անձի։ Այն էլ, երբ դատավորը համաձայնում է, որ անձի «կարգավիճակը ճշտված չէ», բայց նրան ոչ տեղափոխում է դահլիճ, ոչ էլ հեռացնում։

Ինչ է եղել

2015-ին «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Կանադայի քաղաքացի Արփի Մերասի հաղորդման հիման վրա։ Հակակոռուպցիոն բլոգն արդեն անդրադարձել է, թե ինչպես Մերասի իրական ստորագրությունը չի համապատասխանել հաղորդման տակ եղածին։

Այս գործով կեղծիքներն ու անօրինակությունները շարունակվում են։ Պողոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Որոշումը վերաբերում է հենց կեղծված ստորագրություններին։

Բողոքի քննությունը հանդարտ անցել է առաջին դատական նիստի ընթացքում, բայց երկրորդի ժամանակ դատավարության կողմերի համար նախատեսված տեղում նստած է եղել փաստաբան Հրանտ Անանյանը, որը գործի հետ որևէ առնչություն չունի և որևէ կերպ չպետք է տեղեկանար դատական նիստի տեղի և ժամի մասին։ Նույն իրավախախտումները շարունակվել են, և Անանյանը նաև ներկայացել է այս գործով երրորդ դատական նիստին։

 

Փաստարկ — հակափաստարկ

Հրանտ Անանյանը դատարանին սկզբում ներկայացել է որպես Արփի Մերասի ներկայացուցիչ, ապա որպես բողոքի հետ առնչություն ունեցող անձ։

Սակայն, Հրանտ Անանյանը միայն այն դեպքում կարող է ներգրավվել որպես բողոքի հետ առնչություն ունեցող անձ, եթե վերոհիշյալ կեղծված ստորագրությունները նրա ձեռքի գործն են։ Որպես Արփի Մերասի ներկայացուցիչ նա նույնպես իրավունք չունի ներկա գտնվել դատական նիստին, կրկին՝ եթե նա մեղավոր ճանաչվի ստորագրությունների կեղծման համար, Արփի Մերասը կճանաչվի տուժող։ Սա էլ ասենք, որ Մերասը հանգուցյալ է, և նրա իրավահաջորդն է համարվում որդին՝ Սարո Մերասը։

Դատական գործերի տեղի, ժամի մասին բաց տեղեկություն կա Դատալեքս կայքում։

Սակայն, Դատալեքում դրվում են միայն դատաքննությունները, իսկ այս գործը մինչդատական վարույթ է և կայքում չի տեղադրվում։ Ստացվում է, որ բողոքող կողմը բոլոր հիմքերն ունի նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի և քարտուղար Միլենա Սարգսյանի անաչառությանը կասկածելու համար՝ դատական նիստի մասին տեղյակ ինչ-որ մեկը տեղեկություն է հաղորդել Հրանտ Անանյանին։ Այնուամենայնիվ, դատավորին ինքնաբացարկ և քարտուղարին բացարկ հայտնելու միջնորդությունները դատարանը մերժեց՝ համարելով անհիմն։

 

Ինչ է լինելու վերջը

Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը Հակակոռուպցիոն բլոգի հետ հարցազրույցում նշեց ուշադրության արժանի մի փաստ՝ գործի հետ որևէ առնչություն չունեցող անձի ներկայությունը դատարանում ինքնին խնդրահարույց է, քանի որ հետագայում եթե հարուցվի քրեական գործ և սկսվի նախաքննություն, լրիվ օտար անձին հասանելի կլինեն նյութեր նախաքննության վերաբերյալ։Այսպիսով կխախտվի նախաքննության գաղտնիքը։

Hot this week

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Թեմաներ

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img