Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար:

Իրավաբան.net

 57 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: