Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

Այս տարի բուհերն ընդունել են 9729 դիմորդ. մոտ 14 հազար տեղ թափուր է մնացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է այս տարվա բուհական ընդունելության արդյունքները:

Այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 հազար 887, միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 587-ը: Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 9 հազար 729 դիմորդ: Այս տարվա ընդունելության գործընթացն առանձնանում է մեծաքանակ թվով թափուր տեղերով, որոնք թե հիմնական, թե լրացուցիչ փուլերով այդպես էլ չհամալրվեցին: Անվճար 1900 տեղից համալրվել է 1670-ը: Ընդհանուր թափուր է մնացել 14 հազար 158-ը, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր 22 հազար տեղերի հատկացումը պայմանավորած է ՀՀ-ում գործող լիցենզավորման տեղերի քանակով: Դա նշանակում է, որ բուհերը, ըստ լիցենզավորման տեղերի, պատրաստ էին ծառայություններ մատուցելու 22 հազար դիմորդի:

«Այս տարի կիրառվել է մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքը, ինչ նշանակում է, որ դիմորդը հիմնական առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը դրական միավորներ ստանալու դեպքում: Ինչպես տեսնում եք, որ նույնիսկ անվճար տեղերի պարագայում կան ուղղություններ, որոնթ թափուր են մնացել: Ասեմ, որ թափուր մնացած տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են: Ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Այս տարի դիմորդների շրջանում պահանջված ուղղությունները եղել են՝ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, բուժական գործ, ստոմատալոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում: Նախորդ տարվա համեմատ այս մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Թափուր մնացած ուղղություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային տեղեկատվական աղբյուր, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, տրանսպորտային և լոգիստիկ համակարգ, պարենամթերքի տեխոնոլգիա, ագրոէկոլոգիա, անասնաբուժություն և այլն:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ թափուր մնացած մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, սակայն պակաս գրավիչ են դիմորդների համար: Որո՞նք են նման մասնագիտությունների չպահանջված լինելը: Լուսինե Գրիգորյանի խոսքով, առանձնահատուկ ուսումնասիրություն չի արվել, սակայն կփորձենք այլ գերատեսչությունների հետ վերլուծթյուններ կատարել, վերհանել պատճառները:

«Կարծում եմ, որ դրանք գալիս են հանրակրթության դպրոցից, հասարակության իրազեկվածության պակասից: Հասարակության շրջանում լայն իրազեկվածություն չկա կրթական համակարգի մասին: Այստեղ մեծ աշխատանք ունեն անելու բուհերը, գործատուները: Պետք է ցանկացած միջոց ձեռնարկեն կրթական ծառայությունների, աշխատանքային պայմանների, զարգացման միտումների մասին ներկայացնելու համար: Այս գործընթացը պետք է նաև համակարգային ուղղվածության վրա դրվի: Նախատեսվում է դպրոցներում ստեղծել կարիերայի կենտրոններ, ամրապնդել դպրոց-բուհ կապեր: Բավարար ինֆորմացիա չկա նաև թափուր աշխատատեղերի, դրանց պահանջարկի առումով»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ գործատուներն աշխատանք ունեն նաև անելու աշխատանքային պայմանները բարելավելու տեսանկյունից, որպեսզի աշխատատեղերը գրավիչ լինեն մասնագետների համար:

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img