Կիրակի, 1 Հունիսի, 2025
27.1 C
Yerevan

Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլվանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը:

Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, բողոքի ակցիան անցկացվել է հեռուստաբանավեճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:

Ակցիայի մասնակիցները տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ կիսվել են իրենց մտահոգություններով՝ մատնանշելով Մեհմեթ Օզի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը, նրա սերտ կապերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Ցուցարարները մտահոգություն են հայտնել, որ ընտրություններում Օզի հաղթանակը կարող է դուռ բացել ԱՄՆ-ում օտարերկրյա ազդեցության համար:

Նշվում է, որ ընտրություններում Մեհմեթ Օզի մրցակից Ջոն Ֆեթերմանն իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարության որոշումները: Ֆեթերմանը նաև իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների ներկայացրած բանաձևերին, որոնցով կոչ է արվում Ադրբեջանից պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին, Պետդեպին կոչ է արվում զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ և դադարեցնել այդ երկրին տրվող ցանկացած ռազմական աջակցություն:

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img