Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

«Ամեն ինչ լավ ա»․ անհայտ կորած Արայիկ Բաղդասարյանի վերջին sms-ը քրոջը (տեսանյութ)

24-ամյա Արայիկ Բաղդասարյանը սեպտեմբերի 28-ին կամավորագրվել էր Արցախ մեկնելու համար, զինկոմիսարիատում ասել էին՝ սպասիր, երբ անհրաժեշտություն լինի, կկանչենք։

Нет описания.

Արայիկը, սակայն, չէր համբերել։ «Նույն օրը բշիշկների խումբ է գտել, որոնք Արցախ էին գնում, իրենց հետ գնացել է, մեզ էլ չի ասել, թե որտեղ է»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում պատմում է Արայիկի մայրը՝ Գոհար Դավթյանը։

«Որտե՞ղ ես»,- հարցրել է մայրը․ «քո տղան որտե՞ղ պիտի լիներ»՝ պատասխանել է որդին։ Պատերազմի օրերին ընտանիքը աշխատել է չզանգահարել Արայիկին։ Հոկտեմբերի 1-ին տղան sms հաղորդագրություն է ուղարկել մորը՝ «Սաղ լավ ա», հոկտեմբերի 2-ին քրոջը՝ «Ամեն ինչ լավ ա»։ Դա եղել է Արայիկից ստացված վերջին տեղեկությունը։ Մեկ շաբաթ անց ընտանիքը պատերազմին մասնակցած ծանոթից լսել է, որ Արայիկին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 4-5-ին Հողաթաղ գյուղում։

Գոհար Դավթյանը տղային գտնելու համար բախել է բոլոր պետական և վերպետական դռները, գնացել է նաև Պաշտպանության նախարարություն, որտեղ բողոքի ակցիա իրականացնողների մեջ նաև սադրիչների է նկատել։ Մայրը ապշած է պետության անտարբերությունից․ «Գնում ենք «Թեժ գիծ», ասում են՝ գնացեք նախարարություն, նախարարությունից էլ ասում են՝ գնացեք «Թեժ գիծ»»,- պատմում է տիկին Գոհարը։

Արայիկ Բաղդասարյանի մայրը կոչ է անում որդեկորույս մայրերին համախմբվել և պայքարել, հավաքվել Կառավարության շենքի դիմաց և իրենց բողոքի ձայնը հասցնել ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլև ամբողջ աշխարհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img