Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
17.1 C
Yerevan

Ամենակոռումպացված ոստիկանը հավակնում է դառնալ ՀՀ ոստիկանապետ. Ինչու չի գործում ապօրինի հարստացման օրենքը

Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասարակության և մասնագիտական շրջանակների մոտ մեծ սպասում կար, որ 2017-ին քրեականացված ապօրինի հարստացման օրենքի շրջանակներում բազմաթիվ ապօրինի հարստացած պաշտոնյաներ պատասխանատվության կկանչվեն, ու կվերադարձվի պետությունից նրանց թալանածը։

Սակայն այդ հոդվածով օրենքի ընդունումից ի վեր թերևս մեղադրանք առաջադրվեց միայն Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը, ովքեր էլ որոշակի գումարներ վերադարձնելով՝ ներկայումս ազատության մեջ են։ Մինչդեռ ապօրինի հարստացածներ կան և՛ նախկին իշխանության ներկայացուցիչների ցանկում, և՛ նրանցից ժառանգություն մնացած ներկա պաշտոնյաների ցանկում։

Մեզ հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է և բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից և հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին։ Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ, կաշառքներ պահանջել գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից։

Նշենք, որ Դավթյանը մինչև հեղափոխությունը հենց Սերժի Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի հովանավորյալն էր:

Լուրեր են շրջանառվում, որ նույնիսկ կան գործարարներ, որոնցից հազարավոր դոլարներ է խաբեությամբ շորթել՝ նրանց հասկացնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, բոլորին բռնում են, իսկ ինքը տեղյակ է բոլոր գործարարների գործարքների և չվճարած հարկերի մասին և մի փոքրիկ աղմուկի դեպքում կարող է դրանք հանրայնացնել։

Դավթյանը քաղաքի էլիտար սրճարաններում հանդիպումների ժամանակ իր թիրախում հայտնված բոլոր գործարարներին ինչ-որ թղթապանակներ է ցույց տալիս, վարչապետին հասցեագրած փաստաթղթեր է ցույց տալիս և բոլորին ասում, որ պատրաստվում է զեկուցել այդ ամենի մասին կառավարությանը: Գործարարները կոնկրետ շրջանակներում դժգոհել են, որ եթե իրենց չազատեն Դավթյանից, ապա նրանք կդիմեն կոնկրետ քայլերի և առարկայական՝ լուսանկարներով, փաստաթղթերով կհրապարակեն բոլոր փաստերը նրա աշխատած ամբողջ տարիների ընթացքի և մինչ օրս հանցավոր ճանապարհով ձեռք բերված միլիոնավոր դոլարների, ապօրինի հարստացման բոլոր կոնկրետ փաստերը։ Մասնավորապես խոսքը կազմակերպություններից և անձանցից, շինարարներից և ճանշիններից, ՀԷԿ-երից խաբեությամբ շորթած հարյուր հազարավոր դոլարների մասին է։

Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, չունենալով որևէ օրինական բիզնես և եկամուտի աղբյուր, տիրացել և հովանավորում է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ար Դելիկատես» ՍՊԸ-ին պատկանող գործարանը, իր բարեկամների դեմքով «փայ է մտել» և ի պաշտոնե հովանավորել «Տոպազ» ՍՊԸ-ին պատկանող խորտկարանն ու հյութերի գործարանը, կառուցել միլիոններ արժեցող իր առանձնատները Ծաղկաձորում, Սևանում, Էջմիածնում, բնակարաններ շորթել Երևանում, բիզնեսներ հիմնել ԱՄՆ-ում, Չեխիայում և տասնյակի հասնող գերթանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոն դոլարը։

Ուշագրավ է, սակայն, որ այս ամենի ֆոնին Միհրան Դավթյանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2018 թվականի մայիսի 11-ին, հայտարարագրել է ընդամենը բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոտնակ, 15 միլիոն դրամ, 1 միլիոն 100 հազար ռուբլի։ Պաշտոնյան ունի նաև հանձնած փոխառություններ՝ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Ինչպես կարելի է նկատել, վերևում թվարկված ունեցվածքի մասին պաշտոնյայի հայտարարագրում որևէ հիշատակում չկա։

Եվ այս ամենից հետո Միհրան Դավթյանն իրեն ապահովագրելու համար լուրեր է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ գոհ է իր կատարած աշխատանքից, իր բացահայտումներից և առաջիկա ամիսներին սպասվելիք փոփոխությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետը հենց ինքն է լինելու:

© 1in.am

Hot this week

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր,...

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

Թեմաներ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի...

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img