Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

«Աղվեսն իր պոչին է վկա բերում», իսկը էդ իրավիճակն է։

Ժողովրդական խոսք կա. «Աղվեսն իր պոչին է վկա բերում», իսկը էդ իրավիճակն է։

Օրեր առաջ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունում (զվարճանքի վայր) ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, այդ մասին մամուլը գրեց, հետն էլ կցեց մի տեսանյութ, որով ամեն ինչ պարզ դարձավ։ Իսկ ով այդ մասին բարձրաձայնում է, ավելին` պահանջներ ներկայացնում, առաջարկում են պատվիրածը «հյուրասիրել», դե ոնց կստացվի` կստացվի, իսկ եթե չես համաձայնում, ապա առաջարկում են հեռախոսահամար թողնել, գնալ, հետո ՀԴՄ կտրոնը պատրաստ լինելու դեպքում կզանգեն, կգաս ու կտանես։ Անցանք։ Հետո գրում են ու ցույց են տալիս, որ ծառայողական անհարաժեշտությունից դուրս, ոչ աշխատանքային ժամին, կրկնում եմ` ոչ աշխատանքային ժամին, Աղաջանյանին սպասարկող մեքենաները ՃԵԿ կանոնների խախտմամբ կայանած են լինում նրա ընտանիքին պատկանող նույն կազմակերպության մուտքի առջեւ։ Կարգին տուգանք է հասնում, բայց չգիտենք, ՃՈ-ն արդյո՞ք տուգանել է Աղաջանյանին սպասարկող մեքենաների վարորդներին։ Արդյո՞ք խտրական մոտեցում չի դրսեւորել։ Ինչ որ է, չգիտենք։ Աղաջանյանը բարկանում է, երբ դրա մասին լսում է, հետն էլ պատասխանելով հաստատում այդ ողջ տեղեկատվությունն ու պնդում, որ դրա մասին բարձաձայնողները ազգի դավաճաններ են։ Չհասկացանք, թե դավաճանը ըստ նրա, ինչպես է լինում։ Ասենք, եթե մի տեղ գնում ես ու քեզ սպասարկում են, հետո ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ դրա մասին վարչապետը քանիցս ասել է’ պահանջեք, պահանջում են, ու ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, փորձում ես դրա մասին խոսել, խոսելուց հետո էլ բանը հասնում է նրան, որ դառնում ես ազգի դավաճան։ Չգիտեմ։ Մի տեսակ հովիկաղազարյանական ոճով շուռումուռ տված նախադասություն ստացվեց, բայց դրա մեղավորը մենք չենք, այլ սա մի ապարդյուն փորձ էր «արդարացնելու» Աղաջանյանին։ Իսկ թե որտեղ է կոռուպցիան, որտեղ աշխատող կազմակերպությունը ՀԴՄ չի տալիս, փոխարենը առաջարկվում է` հյուրասիրություն լռության դիմաց, դա էլ թողնենք ձեր արդարամտությանը։ Դե, կարող էր ասել` որ այդ ամենը ճիշտ չէ, բայց իմ վրա շառ են անում։ Ու՞մ էինք մի կտոր ցամաք հաց տվել, որ բավարարվել է էդքանով։

 

Հեղինակ Ա․Հայրապետյան

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img