Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրված կալանավորումը մնաց անփոփոխ:
Երեկվա նիստում մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը պնդել էր, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները։
Պաշտպանական կողմը, սակայն, հակադարձել էր` նշելով, որ առկա տվյալները բավարար են խափանման միջոցի փոփոխման համար, ապա գրավի միջնորդություն ներկայացրել։