Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Ախորժակն ուտելիս է բացվում. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քրոջը բժշկականում զրկել են արտոնությունից

Նախկին իշխանավորները «խասյաթ» ունեին իրենց հարազատներին պրոֆեսորների, դասախոսների կոչումներ նվիրել, ասենք, օրինակ, որպես ծննդյան կամ, ասենք, հարսանիքի նվեր:

Բոլոր համալսարաններում էլ նմանատիպ հաստափոր ցուցակներ կան «յուղոտ» պաշտոնների, որոնք զբաղեցնում են նախկին պաշտոնյաների հարազատները: Բժշկական համալսարանում ևս նման արտոնյալների ցուցակ կա, որի մեջ արդեն 10 տարուց ավելի իր պատվավոր տեղն է գրավում Տ. Սարգսյանի քույրը՝ Աննա Սարգսյանը, ով զբաղեցնում է արտասահմանցիների դեկանի «յուղոտ» պաշտոնը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բժշկական համալսարանում սկսվել է դեկանների ընտրության գործընթացը և նախկին վարչապետի քույրը չի ուզում իր դիրքերը զիջել և ակտիվ պայքարի է դուրս եկել ու կրկին ուզում է արտոնյալ կարգավիճակում գտնվել: 10 տարի շարունակ արտոնյալ դեկանի կարգավիճակ ունեցող, նախկին վարչապետի քրոջը վրդովվեցրել է, որ փորձում են իրեն արտոնյալ «հատուկ» պայմաններից զրկել, ասենք, առանց «իր հետ ճշտվելու», նշանակել են դեկանի ընտրության, օր, «ռիսկ են արել» փոխդեկաններ, նշանակվել է, ովքեր չունեն իր «դաբրոն» և չեն կատարում իր հրամայականները: Ինչպես ասում են, ԵՊԲՀ-ն հետ չի մնում քարոզարշավից և այսօր բավականին «թեժ» ընտրությունների մեջ է: Սպասենք այսօրվա ընտրությունների արդյունքներին և պարզ կդառնա, թե Տ. Սարգսյանի թուրը նախկինի նման աջ ու ձախ կտրո՞ւմ է, թե՞, իրոք, իրավիճակ է փոխվել մեր երկրում և «արտոնյալներ» այլևս չկան:

© shamshyan.com

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img