Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի, 2024
23.1 C
Yerevan

«Ալեքսանյանների ընտանիք» և Կամո Արեյանի ՀԿ-ներին տրամադրված փակված մանկապարտեզները վերադարձվում են համայնքին

Երևանի ավագանու հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ «Հետք»-ի «Առնվազն 29 մանկապարտեզ է փակվել Արաբկիրում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում» հրապարակմանը՝ հետաքրքրվելով, թե ինչ է անում Երևանի քաղաքապետարանը նախկին համայնքապատկան տարածքները համայնքին վերադարձնելու և իրենց նախկին նշանակությամբ շահագործելու համար:

«Այդ տարածքներն անցել են ձեռքից ձեռք, սկզբնական շրջանում սեփականաշնորհել են հավանանաբար նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք, և այժմ հետքերը կորել են, թե ով է սկզբնական գնորդը եղել: Սա այն դեպքում,  երբ երեխաները տարիներ շարունակ էդ խնդրի առաջ են կանգնած, հերթագրվում են: Ունե՞նք լծակներ կամ հնարավորություն, որ համայնքապատկան շենքերը վերադարձվեն քաղաքին»,- հարցրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ քաղաքային նոր իշխանության ձևավորման առաջին օրվանից այս խնդրով զբաղվել են, սկսել են գույքագրել բոլոր այն կազմակերպությունները, որոնք մանկապարտեզների տարածքներում գործունեություն են ծավալում՝ փորձելով հասկանալ վերջիններիս գործունեության նպատակահարմարությունը մանկապարտեզի տարածքում:

«Այս պահին ինչ հնարավոր  էր, մենք հետ ենք բերել, մեկը հետ ենք բերել Մալաթիա-Սեբատիա վարչական շրջանում (նկատի ունի Վերոնիկա Գևորգյանի անվան Սեբաստիա կրթահամալիրը — հեղ.), որը պետք է վերանորոգվի ու սկսի գործել»,- ասաց Հայկ Մարությանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում համայնքապատկան մանկապարտեզների տարածքներից ազատվել է 5100 քմ  տարածք, որը առանց իրավական հիմքի տնօրինվել է այլ կազմակերպությունների կողմից: Վիրաբյանի խոսքով՝ այդ տարածքները վերադարձվել են համայնքին և օգտագործվելու են ըստ նշանակության՝ ավելացվելու են մանկապարտեզների խմբերը:

Անդրադառնալով տարբեր տարիներին սեփականաշնորհված համայնքապատկան մանկապարտեզների խնդրին՝ Վիրաբյանն ասաց, որ Երևանի ավագանին այս հարցում շատ հետևողական է, և «Իմ քայլը» խմբակցության անդամները այդ շենքերի վաճառքների վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարում:

Այնուհետև «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկու փակված մանկապարտեզներ կշարունակեն իրենց գործունեությունը: Մեկը Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական փողոցում գտնվող 191 մանկապարտեզն է, որը փակվել է 1998 թվականին:

Փակված մանկապարտեզի տարածքի մի մասը տրամադրվել է «Սասուն-Տարոն» ՀԿ-ին: Մեր հրապարակման մեջ գրել էինք, որ ՀԿ-ի նախագահը Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Կամո Արեյանն է: ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածքը տրամադրվել էր մինչ 2025 թվականը: Երևանի ավագանու անդամը հայտնել է, որ շենքը առաջիկայում վերադարձվելու է համայնքին:

Մյուս մանկապարտեզը Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» կրթահամալիրն է: Գայանե Մելքոմ Մելքոմյանն իր գրառմամբ հայտնել է, որ ավագանու անդամ Լևոն Զաքարյանի հետ տևական ժամանակ հետամուտ են եղել, որ մանկապարտեզի տարածքը վերադարձվի համայնքին: Հիշեցնենք, որ այդ մանկապարտեզի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 50 տարի ժամկետով տրամադրվել էր ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ին:

«Արդյունքում, քաղաքապետարանի ջանքերով, այս ամսվա վերջ պայմանագիրը միակողմանիորեն կլուծվի, և համալիրը կվերադարձվի համայնքին` որպես մանկապարտեզ շահագործվելու մտադրությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասել էր, որ տարածքի վերաբերյալ նախկինում եղել են բանավոր պայմանավորվածություններ, իսկ քաղաքային իշխանությունն այսօր ցանկանում է պայմանավորվածությունների փոխարեն իրավական փաստաթուղթ ունենալ և այժմ այդ քննարկումներն են ընթանում:

Ամենայն հավանականությամբ քաղաքային իշխանությունն այդպես էլ չի կարողացել պարտավորեցնել «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ-ին կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները և շահագործել մանկապարտեզը, և դա է պատճառը, որ համայնքը միակողմանի լուծարում է պայմանագիրը:

«Ձեռք բերողը պարտավորվել է մանկապարտեզն ապահովել գույքով և սարքավորումներով, հոգալ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, ապահովել երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, լուծել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը: Գույքը ստանալուց հետո կազմակերպության տնօրենի դիմումի հիման վրա դադարեցվում է մանկապարտեզի լիցենզիան: 10 տարի է անցել մանկապարտեզը վերագործարկելու ծրագրից, սակայն մեր այցելության ժամանակ մանկապարտեզի դռները կողպված էին, շենք-շինությունները՝ կիսավեր»,- սա «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ի ստանձնած պարտավորություններից մի հատված էր, որն այդպես էլ չիրագործվեց թե՛ նախկին, թե՛ գործող քաղաքային իշխանության ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել» վերտառությամբ մեր մյուս հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ քաղաքապետարանում քննարկվում է ԵԿՄ-ին տրամադրված Պարոնյան փողոցում գտնվող նախկին մանկապարտեզը կրկին շահագործելու հարցը:

© Hetq.am

Hot this week

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Թեմաներ

Զախարովան Բորելին «օձ» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակառուսական հայտարարությունների պատճառով...

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում...

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է...

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոն-Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի...

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելացվի։...

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա. Կոստանյան

 Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա: Այս...

Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img