Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից:  Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշենք, որ գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի: ԱԱԾ-ի պատասխանում կա նաև հետաքրքիր մի  հատված. «Քննության ընթացքում, 2019թ. հունվար ամսին, Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով պետությանը նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար՝ Հայրենիքի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով»: Այս պատասխանը մի շարք հարցեր է առաջ բերում, օրինակ,  ի՞նչ կապ ունի հարուցված քրեական գործն ու Ալեքսանդր Սարգսյանի ինքնակամ նվիրատվությունը, ի՞նչ նպատակ ունի  հենց քննության ընթացքում  նման խոշոր նվիրատվությունը և այլն: Այս հարցերի վերաբերյալ արդեն իսկ պատկան մարմիններին, այդ թվում և ԱԱԾ-ին հարցումներ ուղղել ենք և դրանք ստանալուն պես կներկայացնենք: © Iravaban.net

 598 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: