Հինգշաբթի, 1 Մայիսի, 2025
12.1 C
Yerevan

ԱԼԳ երկրներում Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու հարցում առաջատար է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Նա ասաց, թե այս ռազմավարությունը նոր չէ. շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, ու շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդից: Նախարարի խոսքով՝ առաջին հարցը դատական համակարգի բարեփոխումն է. նախատեսում են  հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը:

«Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում», — ասաց նա:

Հաջորդ կարևոր ուղղությունը դատարանների թվայնացումն է. ամբողջ գործընթացը կթվայնացնեն:

«Դատական քննությունները կարող են անցկացվել օնլայն, այսինքն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու», — նշեց Անդրեասյանը:

Նա նշեց, թե առաջիկա ամսիներին նախաձեռնելու են, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի։ Սա, ըստ Անդրեասյանի, կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն միջոց կդառնա:

Բարեվարքության ստուգման կենթարկվեն նաև դատախազները, քննիչները, ՔԿՀ աշխատակիցները:

Հատուկ աշխատանքներ կկատարվեն նաև Հարկադիր կատարման համակարգի բարեփոխման ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իրենց ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն չեն ունեցել:

«Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից», — ասաց նա:

Փաշինյանը, սակայն, նշեց, թե վերջերս թերթել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը ու արձանագրել է, որ մի շարք ուղղություններով Հայաստանը  ԱԼԳ երկրներում առաջատար դիրքեր ունի, այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» վերնագիրը:

https://www.aysor.am/am/news/2022/07/21/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3/1989963

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img