Երեքշաբթի, 5 Նոյեմբերի, 2024
5.1 C
Yerevan

Ադրբեջանի, այսպես ասած, «մեծ վերադարձի» ծրագիրը ռասիստական նախագիծ է. Պիեռ դ՛Արժան

Հայաստանի հայցը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս Լյովենի համասարանի պրոֆեսոր Պիեռ դ՛Արժանը (Professor Pierre d’Argent) խոսեց փաստական այն 3 իրողությունների մասին, համաձայն որոնց՝ ԼՂ փախստականները, իսկապես, էթնիկ զտման զոհեր են:

«Ուզենա թե չուզենա Ադրբեջանը՝ այլ բառերով հնարավոր չէ տեղի ունեցածը նկարագրել: Ադրբեջանը ձեզ կասի՞, թե ԼՂ այն «բնակիչները» սեփական կամքով են հեռացել: Եվ այդ առասպելը իսկապես աներևակայելի է: Անգամ նախագահ Ալիևն է գիտակցում դա և դրա պատճառով է նոր մի հեքիաթ հորինել: Ուրիշին մեղադրելու իր սովորական պրակտիկայի համաձայն՝ հիմա նա պնդում է, թե այսպես կոչված «ռեժիմն» է ստիպել հեռանալ տարածքից (հոկտեմբերի 7-ի հայտարարություն — խմբ.): Այս առասպելի մեջ դահիճն է զոհին մեղադրում վերջինիս զոհի՝ սեփական տառապանքի մեղավորը լինելու համար»,- ընդգծեց նա: Դիմելով դատավորներին՝ պրոֆեսորը հավանական համարեց, որ «այդ առասպելը, այդ հեքիաթը» առաջիկայում կրկին կլսեն, միաժամանակ ընդգծեց, որ այս իրողությունը չի կարելի անուշադրության մատնել միջանկյալ միջոցին վերաբերող փուլում:

Երկրորդ իրողությունը, որ ԼՂ ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, այն է, որ Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ ներկայիս իրավիճակը շարունակվի, այսինքն՝ փորձում է ամրապնդել էթնիկ զտման իր ծրագրերը:

Պրոֆեսորը հիշեցրեց, որ Ալիևը հայտարարել է, թե, իբրև, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, բայց նույն այդ ժամանակ ԼՂ-ն դատարկվում էր իր բնակիչներից, մինչդեռ Ալիևը գովաբանում էր նրանց հեռանալու ազատությունը և այն ծրագիրը, որը 2020-ից իրագործվում է որպես «վերադարձի պլան»:

«Սա առնվազն շոկ է առաջացնում: 1886 թվականի մարդահամարի համաձայն՝ ԼՂ բնակչության 85 տոկոսը հայեր էին: Երբ սովետական մարզ ստեղծվեց, 89 տոկոս էր: Սովետական դարաշրջանի ավարտին բնակիչների 77 տոկոսը էթնիկ հայեր էին, իսկ այսօր մի քանի հոգի է ընդամենը մնացել:

ԼՂ-ի պարագայում Ադրբեջանի, այսպես ասած, «մեծ վերադարձի» ծրագիրը ռասիստական նախագիծ է, որի նպատակն է հայրենիքից արմատախիլ արված հայերին, որոնք միշտ մեծամասնություն են եղել, փոխարինել ադրբեջանցիներով: Ադրբեջանի միակ ցանկությունն է, որ դատարանը չխոչընդոտի խտրականության իր այս մեծ նախագծի իրագործմանը, որն իրագործվում է տարածքային ինքնիշխանության շղարշի ներքո: Այս նախագծով ոչ միայն էթնիկ զտում է նախատեսվում, որին աշխարհն ականատես եղավ, այլև գյուղերի, քաղաքների, եկեղեցիների, հայկական մշակույթի՝ հայկական կերպարից զրկում և նենգափոխում»,- ասաց նա, ապա խոսքն ուղղելով դատարանին` հարցրեց.

«Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Շուշիում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշարձանի ոչնչացումը և դա Ադրբեջանի դրոշով փոխարինելը, այսպես կոչված, «քաղաքի ազատագրումից» անմիջապես հետո պարզապես վատ ճաշակի հետևանք է: Թե՞ կարծում եք, որ այն, ինչ Շուշիում եղավ 2021-ի սկզբին (իսկ ես փաստերը ձեզ ներկայացրել եմ առաջին պայմանական միջոցի շրջանակում), իրոք հավատում եք, որ դա բացառի՞կ է, պատահակա՞ն է, և դա այևս չի՞ կրկնվի ԼՂ-ում. Բաքվի ռեժիմը կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Թե՞ հավատում եք, որ վերջերս Ստեփանակերտի հարևանությամբ տեղակայված մեծ խաչի ոչնչացումը կամ ինքնաձիգներով 13-րդ դարի հայկական վանքի վրա կրակելը զուտ զինվորների կողմից հաղթանակի՝ հարբած վիճակում տոնելու և մշակութային զգայունություն չունենալու հետևանք է: Թե՞ հավատում եք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարության այն պնդումը, թե Գանձասարի վանքը 11-րդ դարում ալբանական կովկասցիներն են հիմնել, իսկ հետո այն կեղծվել է հայերի կողմից ԼՂ-ի, այսպես կոչված, «օկուպացման» ժամանակ, երիտասարդ ստաժորի հնագիտական սխալ է: Իհարկե ո՛չ: Դա պատահականություն չէ, այդ ամենը հստակ հաշվարկված է եղել, շատ լավ ծրագրված և ջանասիրաբար ու աստիճանաբար իրագործվել է՝ միակ նպատակ հետապնդելով ԼՂ-ի էթնիկ զտումն ամրապնդելը և հայերին հստակ ուղերձ հղելն այժմ և մեկընդմիշտ, որ իրենց ներկայության համար այնտեղ ուրախ չեն»,- ասաց նա:

Պիեռ դ՛Արժանը նաև ընդգծեց, որ հայցվող միջոցների նպատակն է նաև այնպես անել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր բոլոր «խորամանկությունները և հնարքները» չկանխեն այն վերադարձը, այդ թվում՝ այն պատրվակով, թե փախստականների ինքնությունը կամ գույքային փաստաթղթերը գոյություն չունեն, քանի որ տրվել են, այսպես կոչված, «ռեժիմի» կողմից, որն Ադրբեջանն անօրինական է համարում, հետևապես, օրինակ, ապացույցների բացակայության պարագայում այդ փախստականներն իրավունք չունեն վերադառնալու իրենց տներ:

«Ինչպես վերջին շրջանի անցյալն է մեզ սովորեցնել, Հայաստանի հայցած ցանկացած միջոց, որը Դուք չեք ընդունում, Ադրբեջանի կողմից ընդունվում է որպես ձեր կողմից տրված կանաչ լույս, թողտվություն: Ադրբեջանը ձեր կարգադրությունն ընկալում է որպես Հայաստանի միջնորդության մերժում, ուստի կարծում է, թե Դուք այդպես խրախուսում եք, որ ինքն անի այն, ինչի վերաբերյալ եղել է Հայաստանի միջնորդությունը, թեպետ դատարանի կարգադրության մեջ նշված միջոցը բարեխղճորեն կատարելու դեպքում նույնպես կարգելեր այդ վարքագիծը:

Բայց եթե դուք անորոշ միջոցներ կիրառեք, Բաքուն կօգտվի այդ միջոցներից և անպայման կամրապնդի և վերջնական տեսքի կբերի էթնիկ զտումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե դատարանը սպասի գործով ըստ էության որոշում կայացնելուն, ապա էթնիկ զտումը կավարտվի:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուրում՝ https://www.1lurer.am/hy/2023/10/12/1/1012553

Hot this week

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին...

«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար

 Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին...

Արգիշտի Քյարամյանն ափսոսում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ափսոսանք է հայտնում...

Քննիչը վարույթ նախաձեռնելու հիմքեր չէր տեսել. Խաչատրյանը` Քյարամյանի հայտարարության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն կասկածի տակ չի դրել ԱԺ–ում ՀՀ քննչական...

Թեմաներ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին...

«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար

 Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին...

Արգիշտի Քյարամյանն ափսոսում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ափսոսանք է հայտնում...

Քննիչը վարույթ նախաձեռնելու հիմքեր չէր տեսել. Խաչատրյանը` Քյարամյանի հայտարարության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն կասկածի տակ չի դրել ԱԺ–ում ՀՀ քննչական...

Դատական դեպարտամենտից կադրերի արտահոսք կա. ղեկավարը խոսել է պատճառներից

 Երկու տարում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում 2600...

Իշխանականները կարծես գտել են արդարադատության իրենց «սրտի» նախարարին. նա Փաշինյանի սիրած ոլորտից է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img