• June 23, 2023

Ադրբեջանի ԱԳ նախարարը մերժել է Հայաստանի՝ Ղարաբաղի հայերի համար հատուկ երաշխիքների մասին պահանջը․ Reuters

Ադրբեջանի ԱԳ նախարարը մերժել է Հայաստանի՝ Ղարաբաղի հայերի համար հատուկ երաշխիքների մասին պահանջը․ Reuters

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 000 էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին Հայաստանի պահանջը՝ խաղաղ բանակցությունների նոր փուլից առաջ, հայտնում է Reuters-ը։

Reuters-ին տված հարցազրույցում Բայրամովն ասել է, որ «նման երաշխիքների կարիք չկա, իսկ պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտելուն»։