Ագրարային համալսարանում պետական միջոցներ են վատնվել

| Veles ngo | ,
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն այս պահին խորացված ուսումնասիրություն է անցկացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԱԱՀ-ում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել։ «Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով: Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել: Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,- նշել  է Դավիթ Սանասարյանը: Ի դեպ, ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացնելու բոլոր բուհերում, այդ թվում և Երևանի պետական համալսարանում, որտեղ սկսված ուսումնասիրությունները շուտով վերսկսելու են։ «Մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք: Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,- ասել է Պետական վերահսկողական ծառայության պետը:

 1,063 Ընդհանուր դիտումներ,  2 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: