Այս օրերին Գլխավոր դատախազությունում ակտիվ լուրեր են պտտվում, դատախազություն է տեղափոխվելու Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ Անահիտ Մանասյանը հավանաբար կնշանակվի Աննա Վարդապետյանի տեղակալ կամ Երեւան քաղաքի դատախազ:
Այդքանով ամեն ինչ չի ավարտվում: Գլխավոր դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը դատախազություն է տեղափոխվելու մոտ օրերս ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը, որը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է:
Հավելենք, որ Պողոսյանի համար դատախազությունը խորթ կառույց չէ, քանի որ Պողոսյանը ԱԱԾ է տեղափոխվել դատախազությունից. նա նախկինում եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ: