ԱԱԾ-ից հետո Երևանի քաղաքապետարանով կզբաղվի ՊՎԾ-ն

| Veles ngo | ,
Երևանի քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ  Ազգային անվտանգության ծառայության գործողություններին կհաջորդեն Պետական վերահսկողական ծառայության գործողությունները, քանի որ ՊՎԾ-ին հասցեագրված նամակների զգալի մասը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ապօրինություններին ու չարաշահումներին են առնչվում։ «Մեզ հասցեագրված նամակների զգալի մասը կապված է Երևանի քաղաքապետարանի հետ: Այնտեղ առայժմ չենք մտել այն պատճառով, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում: Երբ կդադարեցնեն իրենց աշխատանքները, մենք մեր գործողությունները կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի շուրջ 80 մլրդ դրամից 50 մլրդ դրամը պետական բյուջեից է: Մենք կարող ենք պետական բյուջեից սնուցվող ցանկացած կառույցում գործողություն իրականացնել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների մասով հարուցված քրեական գործի շրջանակներում անպայման հարցաքննվելու է հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի ղեկավար Տարոն Մարգարյանը։

 1,048 Ընդհանուր դիտումներ,  2 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: