• September 6, 2018

«Սանիթեքը» ամիսներ շարունակ պատշաճ չի իրականացնում մայրաքաղաքի աղբահանությունը (Լուսանկարներ)

«Սանիթեքը» ամիսներ շարունակ պատշաճ չի իրականացնում մայրաքաղաքի աղբահանությունը (Լուսանկարներ)

Քաղաքացիներն այսօր վաղ առավոտից աղբի տոպրակներով այցելում են Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության գրասենյակ՝ աղբը թողնելով այնտեղ։ Այսպիսով քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում քաղաքում աղբահանության, կարելի է ասել, բացակայության վերաբերյալ։Նախորդ օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեղեղված էր Երևանի տարբեր համայնքներում արված լուսանկարներով, որոնցից պարզ է դառնում, որ ընկերությունը պատշաճ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.000.377 դրամի չափով` սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերի համար։ Դեպքերը արձանագրվել են դեռևս հուլիս ամսին։ Փաստացի, ամիսներ շարունակ ընկերությունը պատշաճ չի իրականացնում մայրաքաղաքի աղբահանությունը՝ որևէ բացատրություն չտալով։ Այսօր կազմակերպություն այցելած լրագրողներին ևս որևէ բացատրություն չի տրվել, փոխարենը խոստացել են առաջիկայում հանդես գալ մամուլի ասուլիսով։

Ստորև ներկայացնում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի հրապարակած լուսանկարները․